Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը ՀՀ-ին 21 մլն դոլարի վարկ կտրամադրի

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը ՀՀ-ին 21 մլն դոլարի վարկ կտրամադրի
10.12.2015 | 17:38

Կառավարությունն այսօր հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015-ի նոյեմբերի 18-ին ստորագրված «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագիր» վարկային համաձայնագրին, որով ՀՀ-ին կտրամադրվի վարկ` 21 մլն ԱՄՆ դոլարի չափով: Կառավարության նիստում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ասաց, որ ծրագրի նպատակն է հանրային ֆինանսական հաշվետվությունների որակի և ընտրված էլեկտրոնային կառավարման կատարելագործված ծառայությունների հասանելիության բարելավումը։ Վարկը տրամադրվում է 25 տարի մարման ժամկետով, 14,5 տարին՝ արտոնյալ։

Դիտվել է՝ 820

Մեկնաբանություններ